![]()
Հայաստանյան ընդդիմությունը տարիներ շարունակ փորձում է իրեն ներկայացնել որպես «ազգային փրկիչ»։ Բարձրագոչ խոսքեր, պաթոսային գրառումներ և ելույթներ՝ իբր միայն իրենք գիտեն, ինչպես պետք է ղեկավարել պետությունը։ Բայց իրականությունը բազմիցս ցույց է տվել՝ երբ այդ այսպես ասած «փրկիչները» ստանում են իշխանության թեկուզ փոքրիկ լծակ, արդյունքը լինում է կործանարար։
Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ հենց նրանց աջակցությամբ։ Օրինական ընտրված նախագահին հեռացրին ինտրիգներով ու մանիպուլյացիաներով, և առաջ բերեցին մեկին որի միակ «առավելությունը» ընդդիմադիրների քմահաճույքները կատարելն է։ Այն ժամանակ հայտարարում էին՝ «տեսեք՝ ինչ փոփոխություններ ենք անելու Արցախում»։ Տեսանք։ Փոփոխությունների փոխարեն ստացանք կորուստ։
Արցախը դադարեց գոյություն ունենալ։ Նրանք, ովքեր Շահրամանյանին բեմ բարձրացրին, լուռ են, իբր կապ չունեն։ Բայց դա հենց իրենց անպատասխանատվության հետևանքն էր։
Նույն ձեռագիրը կրկնվեց Գյումրիում։ Այսպես ասած «Ժողովրդի թեկնածու» անվան տակ առաջ քաշվեց Վարդան Ղուկասյանը։ Քարոզարշավը կառուցվեց մերկ դեմագոգիայի վրա՝ «այս երկիրը վատն է, մենք կփոխենք» կարգախոսով։ Հաղթեցին։ Իսկ ընդամենը վեց ամիս անց Գյումրու նոր ղեկավարը հայտնվեց կաշառքի և չարաշահման սկանդալում։
Այս ամենը վկայում է մեկ պարզ ճշմարտության մասին։ Այս ընդդիմությունը քաղաքականապես գաղափարազուրկ և անպատասխանատու խմբակ է, որը պոպուլիզմի ու կեղծ հայրենասիրության միջոցով փորձում է վերադառնալ իշխանության։ Իսկ երբ պատահմամբ կամ մանիպուլյացիաներով թեկուզ փոքր իշխանության լծակ են ստանում՝ սկսում են մսխել, քանդել ու փախչել պատասխանատվությունից։ Արցախը կորցրին՝ առանց աչք թարթելու։ Հիմա էլ Գյումրին են խայտառակում։
![]()