Պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան. Փաշինյան

«Մենք պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա»:

Այս մասին Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են դրան Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիսան-Գորիս երթուղով:

«Քաղաքական առումով մենք պատրաստ ենք ապահովել Նախիջևանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Քաղաքական առումով պատրաստ ենք նաև երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի:

Համոզված եմ, և վստահ եղեք, այս տեխնիկական հարցերը ևս երկու-երեք տարվա ընթացքում կլուծվեն»,- ավելացրել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ