![]()
Խոսնակ Լրատվականի բացառիկ տեղեկություններով, վերջին երկու տարիներին Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ից դիվիդենտներ, շահաբաժիններ է վերցրել՝ տարեկան 30 մլն դոլար։
Հատկանշական է, որ Կարապետյանն այդ դիվիդենտներն ստացել է ոչ թե շահույթից, այլ` ընկերությունը վարկ է վերցրել իր հաշվին, որտեղից էլ սեփականատերերին շահութաբաժին է բաշխել՝ տարեկան 30 մլն դոլար։
Իրենցձևովականներն այս ամիսներին աղմուկ են բարձրացնում՝ իբր շահաբաժին չեն վերցրել, հայտարարում թե՝ ներդրողի, սեփականատիրոջ հաշվին է և այլն, այդպես չէ.
2 տարի՝ 2024 և 2025 թվականներին, Սամվել Կարապետյանը յուրաքանչյուր տարվա համար 30 մլն դոլար շահաբաժին է վերցրել, ու շահաբաժինները վերցրել են լրացուցիչ վարկերով՝ ծանրաբեռնելով ՀԷՑ-ը։ Սա մեքենայություն է և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։
![]()