Գոնե այս պարագայում մի ստեք Տեր Հայր․ Ալեքսանյան

Վահագն Ալեքսանըանը գրել է․

Պատվարժան Տեր Եսայի, օրերս խոսել էի էն մասին, որ Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանի հովանավորությամբ դարձել է Քոչարյանի դուքյանը, այնտեղ փակցվում են Քոչարյանի դաշինքի լոգոները։ Դուք էլ ի պատասխան սրա վրդովվել ու ասել էիք հետևյալը,- «Օրերս սույն անձը հերթական հերյուրական ու զրպարտիչ հայտարարությունն է կատարել՝ պնդելով, թե իբր Մայր Աթոռում 2021թ․ փակցված են եղել «Հայաստան» դաշինքի լոգոները՝ անգամ համեմատելով դրանք սրբապատկերների հետ։
Նման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»։
Պատվարժան Տեր Եսայի, կից հրապարակում եմ Մայր Աթոռի շինություններից մեկի նկարը՝ Քոչարյանի դաշինքի լոգոյով՝ Կտրիճի նկարի տակ ու սպասում եմ ձեր ներողությանը, ինձնից չէ, ես՝ հեչ, Աստծուց, պիտի ներողություն խնդրեք ինձ զրպարտության մեջ մեղադրելու համար, Նա ձեզ կների։
Ուրիշ բան, իհարկե, որ Կտրիճի հովանավորությամբ Մայր Աթոռը սարքել եք աթեիստ մի մարդու նախընտրական շտաբ, բայց նույնիսկ այդ պարագայում գոնե մի ստեք, Տեր Հայր։ Սուտ վկայություններ մի տվեք, Տեր Հայր։ Արածների համար էլ ներողություն խնդրեք, էլի եմ ասում՝ ինձնից չէ, Աստծուց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ