Ընդգծվել է Միջազգային ներդրումային վեճերի կարգավորման խորհրդատվական կենտրոնի՝ ՀՀ-ում տեղակայման կարևորությունը

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 58-րդ նստաշրջանի զեկույցը» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունն իր ելույթում անդրադարձել է հանձնաժողովի կարևոր դերին՝ միջազգային առևտրի ոլորտում իրավական ակտերի ընդունմամբ զարգացնել և հարմոնիզացնել գլոբալիզացված աշխարհում միջազգային առևտուրը:

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

Հանձնաժողովի աշխատանքներին ՀՀ ակտիվ մասնակցության շրջանակներում ընդգծվել է Միջազգային ներդրումային վեճերի կարգավորման խորհրդատվական կենտրոնի՝ ՀՀ-ում տեղակայման հետաքրքրվածությունն ու այս նպատակով մայիսի 6-8-ը Երևանում կայացած խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ