Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, որոշում է ստորագրել, որով զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել։

Որոշմամբ հաստատվել է նաև աշխատանքային խմբի կազմը։

Աշխատանքային խմբի համակարգողը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարն է լինելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ