Պարզ էր, որ Կտրիճը կգնա այդ արկածախնդրությանը, հասկանում է, որ գործընթացներն իրեն են հասնում. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Տեր Արամ քահանային կարգալույծ հռչակելուն և գրել.

«Տեր Արամին կարգալույծ անելու որոշումը բնավ անակնկալ չէր ինձ համար։ Գիտե՞ք ինչու։ Վերջին օրերին որոշ ընդդիմադիրներ անընդհատ գրում էին, որ ուշանում է Կտրիճի որոշումը, ժամանակն է կարգալույծ անել Տեր Արամին։ Այդ պահից սկսած ինձ համար պարզ էր, որ Կտրիճը կգնա այդ արկածախնդրությանը։

Ինչևէ, Կտրիճ Ներսիսյանը հասկանում է, որ գործընթացները իրեն են հասնում, որովհետև այս ամենի թիկունքում հենց ինքն է կանգնած և որպես քրեական ենթամշակույթի հետ ջերմ կապեր ունեցող ուզում է գնալ մինչև վերջ։

Հ.Գ. Մի խորհուրդ`Կտրիճ Ներսիսյանին. երբ մտածում ես ինչպես ընդդիմությունը, պարտվում ես`ինչպես ընդդիմությունը»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ