Լափելու անհագուրդ ցանկությամբ ուզում են հարձակվեն պետության վրա. Վարդանիկը ընդդիմության դեմքն է. տեսանյութ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ փաստական ապացույց ձայնագրություն կա, որ Գյումրու քաղաքապետը կաշառք է պահանջել:

«Որքան էլ ընդդիմությունը փորձի բայղուշություններ անել, արդարանալ, շեղել մարդկանց ուշադրությունը, սա խարան է. Վարդանիկը քոչարյանասերժական ընդդիմության դեմքն է, և նրանք՝ որպես քաղաքական զուգընկերներ, Վարդանիկին դարձրել են քաղաքապետ: Սա ապացուցում է, թե ինչ կլինի․ եթե հրաշքով էս ուժերը ՀՀ-ում կրկին իշխանություն ունենան, անելու են Վարդանիկ, ասեն՝ ուխ, ինչ լավ է, լափելու անհագուրդ ցանկությամբ հարձակվեն ժողովրդի ու պետության վրա»,- ասում է նա:

Անդրադառնալով «Մեր ձևով» շարժմանը՝ պատգամավորը նկատում է՝ այն ձևից բովանդակություն չի դառնում. «Պետք է ասեն՝ ինչի համար են պայքարում՝ իրենց ունեցվածքի պաշտպանությա՞ն, ռոբասերժական թալանի վերադարձի՞, ՀՀ-ն ուրիշ պետության ծայրագավառ դարձնելո՞ւ և իրենք էլ ծայրագավառապետ դառնալու, ինչի՞ համար: Ո՞ր երկրի նվիրական զավակներն են իրենք, որ հիմա կուրծք են ծեծում հայրենիքը փրկելու համար, երբ մի քանի երկրի քաղաքացի են»:

Կոնջորյանը կարծում է, որ ՀՀ երեք նախագահները «օրորոցի մեջ խեղդել են» ժողովրդավարությունը Հայաստանում, հիմնադրել ավազակապետություն. «Նրանք խամաճիկներ են եղել օտար ուժերի»:

Ըստ իշխող ուժի անդամի՝ Կտրիճ Ներսիսյանը եկեղեցին վերածել է ռոբասերժական քաղաքական պայքարի նվաստ գործիքի:

«Վարդանիկին բերման ենթարկելու ընթացքում հնչում էին եկեղեցու զանգերը․ դա ըստ էության Կտրիճ Ներսիսյան-ռոբասերժական կղերաօլիգարխիայի սրբապիղծ դաշինքի զանգերն էին հնչեցվում եկեղեցու զանգերի միջոցով, որն ամենամեծ սրբապղծությունն է»:

Եզրափակելով Հայկ Կոնջորյանը շեշտում է՝ Հայաստանում արդարադատությունը գործում է, և բոլոր կաշառակերներն ու թալանչիները ստանալու են իրենց պատիժը՝ անկախ կարգավիճակից:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ