![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:
Հոկտեմբերի 21-ին նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին։
![]()