Լինելով «դատարան»՝ 2 օրերի ընթացքում չտեսան մեկի դատը, որը որդեկորույս մորը նման առաջարկություն է անում. Տեր Արամը՝ հայտնի ձայնագրության մասին

«Նախկինում ինձ երկու անգամ հրավիրել են կարգապահականի նիստին, և ես աշխատանքային էթիկայի կանոններից ելնելով խնդրել եմ, որ լուսաբանեն հրավերի նպատակը, սակայն ինձ պատասխանել են, որ կգաս՝ տեղում կիմանաս: Կարգապահական հանձնախումբը եկեղեցու կարծես դատարանի դերն է ստանձնում, իսկ էնտեղի դատավորները պարտավոր են լինել անաչառ և այս իմաստով տեսնում ենք, որ կանխակալ վերաբերմունք են ցույց տվել: Առանց իմ ներկայության, իմ խոսքը լսելու՝ ինձ դատել են», — անդրադառնալով իրեն կարգալույծ հռչակելու մասին հայտարարությանը՝ ասաց Տեր Արամը:

Խոսելով հայտնի ձայնագրության մասին՝ քահանան ասաց, որ այդ քայլը ոչ միայն քրիստոնեական չէ, այլ նաև բարոյական. «Անգամ ցավը, որը մարդը կարող է իր զավակին կորցնելուց հետո ունենալ, փաստորեն այս մարդը չի հարգում և այդ ցավի մեջ փորձում է օգտագործել: Լինելով դատարան, էս դատարանն ու դատավորները այս երկու օրերի ընթացքում պետք է տեսնեին մեկի դատը, ով որ որդեկորույս մորը էսպիսի առաջարկություն էր անում, անելու մի բան, որը բարոյական էլ անգամ չեմ համարում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ