Մայր Աթոռը հայտնվել է մաֆիոզ կառույցների վերահսկողության տակ. Քլոյանը՝ Տեր Արամին կարգալույծ հռչակելու մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ հռչակելուն և գրել.

«Կտրիճ Ներսիսյանի կողմից Տեր Արամի կարգալույծ անելը ոչ միայն խիստ դատապարտելի, այլև վախկոտ ու եղկելի քայլ է։

Սա հերթական ապացույցն է, որ Մայր Աթոռը հայտնվել է մաֆիոզ կառույցների վերահսկողության տակ։

Բայց վստահ եղեք՝ Մայր Աթոռը կազատագրվի այդ չար համակարգից, և Հայ առաքելական եկեղեցին կվերադառնա իր իրական ժողովրդի և հավատքի ծառայությանը»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ