Կարդում ես Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունն ու ցնցվում․․․Աստված Ձեզ դատավոր․․․Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Կարդում ես Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունն ու ցնցվում․․․

«Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:»

Ապրեք, պարոն Կտրիճ Ներսիսյան, 5 եք ստանում։ Ձեր բարձր «Հայրապետական տնօրինությամբ», ասել է թե՝ ձեր թելադրանքով։

Շարունակում ենք կարդալ․․․

«Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը»

Հիմք է ծառայել այն թեմի առաջնորդի զեկուցագիրը, որի չհրկիզվող պահարանից հայտնաբերվեցին հայկական դրամի, ռուսական ռուբլու, ամերիկյան դոլարի, եվրոյի տպավորիչ տրցակներ, թանկարժեք իրեր, ով իր հաշվապահի հետ միասին գործով անցնում է ու դեռ կլսենք, թե ինչ ստվերային գործարար ակտիվության մասին է եղել խոսքը․․․

Հիմք է ծառայել այն Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որի ղեկավարը հրապարակված գաղտնազրույցում փորձում էր նախկին գավազանակրին ետ պահել «իր որոշումից», որի պատճառը նրան ուղղված ապօրինի պահանջն է եղել՝ 44-օրյա պատերազմում կորրցրած որդու մահը սգացող մոր հետ ընտանյոք գնալ Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներին, որպեսզի «բարձր տնօրինություն» անող Հայրապետի հոգին փառավորվի․․․

Այսինքն՝ եզրակացություն ներկայացրել են երկու կառույցներ, որոնց ղեկավարների անդամների վարքը օրինականության, բարոյականության, քրիստոնեական առաքինության առումներով հանրության լայն զանգվածների համար կասկածահարույց է․․․

Բայց շարունակենք կարդալ 3 հիմքերը

«Արամ քահանա Ասատրյանը՝
ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին»

Պարզվում է, եթե ստորադաս հոգևորականը հրապարակավ հայտարարել է, որ թեմի առաջնորդը, որը»բարձր տնօրինություն Հայրապետի» զարմիկն է, պարտադրել է իրենց մասնակցել հանրահավաքներին, ապա դա վարկաբեկում է «Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին»․․․

Տեղ եք հասել, պարոն Կտրիճ Ներսիսյան։ Սա ոչ միայն ՀՀ Սահմանադրության նորմերի ու սահմանադրական իրավուքների ու ազատությունների խախտում է, այլ քաղաքական հետապնդում այլախոհության, այլակարծության համար։ Քահանան, եթե այլ կերպ մեկնաբանենք նրա հրապարակային դրսևորումը, հոտի առջև հրապարակավ հանդես է եկել Եկեղեցու որոշ ներկայացուցիչների մեղքերի քավությամբ, և եթե դրան էլ եք դեմ, ապա դուք ընդհանրապես դեմ եք Եկեղեցուն․․․

«Արամ քահանա Ասատրյանը՝
բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ»․․․

Ստացվում է, որ փոխանակ քննեք նրա բարձրաձայնած փաստերը, շարունակել եք հորդորել չբողոքել արատավոր, ստրկատիրական, հգոևոր ծառայությանը կտրականապես դեմ բարքերից, ինպես որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ղեկավարն էր հորդորում նախկին գավազանակրին «վերանայել իր որոշումը»․․․ Ինչպիսի՜ «բարձր Հայրապետական տնօրինություն․․․» Ինչպիսի՜ քրիստոնեական բարքեր․․․

«Արամ քահանա Ասատրյանը՝
գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց»․․․

Այստեղ արդեն մեղադրում եք «անհնազանդության» մե՞ջ։ Բայց սա դեռ մի կողմ։ Սարսափեցնում է այն, որ քահանայի կողմից Կաթողիկոսի և իր զարմիկ թմակալ առաջնորդի անունները նույնանում են Եկեղեցու հետ․․․․ Այդ ո՞վ է ձեզ ասել, որ դուք ընտանյոք հանդերձ եք Եկեղեցին ու ձեր գործունեության մասին տեսակետ կամ կարծիք ունենալը «անձին Եկեղեցուց դուրս դնելու հիմք է»․․․

Եվ վերջապես․

«Արամ քահանա Ասատրյանը՝
դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:»

Պարոն Կտրիճ Ներսիսյան, մի կողմ թողնենք այն, որ քահանան արդեն իսկ ահաբեկված էր Ձեր շրջապատի կողմից իրեն «Հուդա հռչակելու» զանգվածային հոգեխանգարմունքից ու ստիպված էր չներակայանալ իր համար Ձեր «տնօրինությամբ» կազմակերպված Լինչի դատաստանին ու ինվիզիցիային։ Դա անգամ մեր համար տեսանելի ու ըմբռնելի էր կողքից, մինչդեռ Դուք հակված եք այն «անհարգալից վերաբերմունք» որակել․․․ Խոսում եք հնազանդության ուխտը խախտելո՞ւց։ Իսկ կուսակրոնության ուխտը խախտել կարե՞լի է․․․ Այդ դեպքում ո՞վ պետք է լինի այդ հարցը քննող «Բարձր տնօրինությունը և Հանձնախումբը»․․․

Աստված Ձեզ դատավոր․․․

Աստված պահապան իմ Եկեղեցուն․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ