![]()
Ժնևում սկսվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։
Բանակցությունները տեղի են ունենում Միջխորհրդարանական միության (ՄՄ) 151-րդ վեհաժողովի շրջանակներում։
Ներկա է նաև ՄՄ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։
Երկու երկրների օրենսդիր մարմինների խոսնակները վերջին անգամ հանդիպել են 2025 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։
![]()