Թովմասյանին և իր թերթոնին մեկ օր ժամանակ եմ տալիս՝ ներողություն խնդրելու և հերքում տպագրելու համար. Մեխակյան

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածին, համաձայն որի՝ նախկինում ինքը պետական համակարգը լքել է կաշառք վերցնելու հիմքով:

«Ինձ ճանաչող յուրաքանչյուր մարդ, ինձ հետ թեկուզ մեկ ժամ աշխատած յուրաքանչյուր մարդ, իմ աշխատասենյակ մտած յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ Մեխակյան ազգանունն ու «կաշառք» բառը ոչ թե հականիշներ են, այլ թշնամի բառեր։

Չգիտեմ ինչի դիմաց «Իմ քայլից» դուրս եկած և Սերժի թիմը մտած Թագուհի Թովմասյանը, ով չգիտեմ ինչպես Երևանում 3-4 բնակարան է հետ գցել իմ անունն ու պատիվն արատավորող մի հոդված է տպագրել՝ ինձ վերագրելով մի բան, որը ես գենետիկ մակարդակով եմ մերժել ու մերժում։

Տիկին Թովմասյանին և իր թերթոնին մեկ օր ժամանակ եմ տալիս ներողություն խնդրելու և հերքում տպագրելու համար, հակառակ պարագայում կհանդիպենք դատարանում։

Հ.Գ. Եթե ես՝ Արգիշտի Մեխակյանս, կաշառք երևույթի նկատմամբ գոնե մինիմալ տոլերանտություն ունենայի, հիմա Թագուհի Թովմասյանի հետ նույն խմբակցության ու հետևաբար Սերժի թիմի անդամ կլինեի։

Չափներդ իմացեք»,- գրել է Մեխակյանը:

Նշենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, թե 2014-2017թթ. Արգիշտի Մեխակյանն աշխատել է որպես ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական և , իբր, 25 հազար դոլոր կաշառք է վերցրել,իր վերադասին մասնաբաժին չի տվել, որի համար հեռացվել է աշխատանքից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ