Վարդանիկն արվեստի գործ է, համատեղումն է քոչարյանասերժական ամբողջ համակարգի. Ռուբինյան

Վարդանիկն «արվեստի գործ» է, համատեղումն է քոչարյանասերժական ամբողջ համակարգի:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ մանրամասնելով.

«Վարդանիկը մի մարդ է, ակնհայտորեն գողական մեկն ա, ով օրը 100 անգամ Աստծո անունը զուր տեղը տալիս ա, կչոքի, կաղոթի, 120 անգամ կխոսի թուրքական տանդեմից և այլն, գալիս է Հայաստանը փրկի, բայց գալիս է քաղաքապետ, ընդամենը 6 ամիս 1 օր պահանջվեց, որ ինքը կաշառակերությամբ զբաղվի և բռնվի դրա համար: Սա է իրենց պատկերը, ու սրանից հետո իրենք երես ունեն, խոսում են ռեպրեսիաների մասին:

Եթե ռեպրեսիան չթողնելն է, որ իրենք կաշառքը լափեն իրենց ավանդական արժեքներին համաձայն, ուրեմն շատ լավ, ռեպրեսիա է»,- ասաց Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները: Այս գործողություններին ընթացքում անդադար ղողանջել են եկեղեցիների զանգերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ