Ալեն Սիմոնյանը Ժնևում Դանիայի պատվիրակությանն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 20-ին Ժնևում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային` քննարկելով հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացից: Քննարկումներ են ծավալվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով անհետ կորած համարվողների հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ