![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին, ձերբակալություններին և գրել.
«Ա՛յ անկուշտ, գոնե սպասեիր տարիդ «թմմեր», հետո փորձեիր անցնել նախկին գործելաոճիդ…
Թե բա՝ հող օտարենք մեզնով անենք, շանտաժ անենք ՔՊ-ի ավագանու անդամներին, թողնեն աշխատեն։
Ոչ թե աշխատեիք խելոք, այլ պիտի լափեիք նորից՝ համայնքը դարձնեիք ձեր հոր դուքյանը»։
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները: Այս գործողություններին ընթացքում անդադար ղողանջել են եկեղեցիների զանգերը:
![]()