Դեռ ոչ ոք «ըդոնց գլխուն, բերնին» վերջին հայհոյանքը տվող Վարդանիկին քաղբանտարկյալ չի հայտարարե՞լ. Ստեփանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին, գրել է.

«Դեռ ոչ ոք «ըդոնց գլխուն, ըդոնց բերնին» վերջին հայհոյանքը տվող Վարդանիկին քաղբանտարկյալ չի հայտարարե՞լ։

Եթե ինչ, Քոչարյանի պատգամավորներ, վաղը քառօրյան է սկսվում։ Եկեք ամբիոնը գրկեք, նստեք։ Ձեր մյուս թևերին, հոսքերին ու ենթահոսքերին վստահաբար կբերեք ԱԺ մուտքի մոտ` բոլոր հնարավոր ֊դուլերն սկսելու։

Առաջարկում եմ Քոչարյանի պատգամավորներին ձեռքի հետ վաղվա համար պատրաստել ու բոլորին ներկայացնել հայտնի հեռախոսազրույցը` տու-երը հանված։ Շատ քաղաքական խոսակցություն կսկսվի, տերտերներն էլ կօրհնեն։

Մարտունիկն ուր՞ է, հեչ բան չունի՞ ասելու։ Գոնե դիրքորոշում հայտնի` էս խեղճ անձնավորությունը կաշառակեր՞ է, քաղբանտարկյա՞լ, սոցիալիստ՞, կոմունի՞ստ, հավատավոր՞ թե մի այլ բան, որ մենակ գյումրեցիք գիտեն»։

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները: Այս գործողություններին ընթացքում անդադար ղողանջել են եկեղեցիների զանգերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ