Արդարադատության նախկին նախարարը նոր գործի է անցել

Armdaily.am-ի տեղեկություններով նախկին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր աշխատանք ունի:

Վերջինս նշանակվել է «Լույս» հիմնադրամի տնօրեն:Մեզ հետ զրույցում Հարությունյանը հաստատեց տեղեկությունները և ասաց, որ ամիս ու կես է ինչ աշխատում է այդ պաշտոնում:

Նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանն էր նշանակվել «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, ով այժմ բռնել է արտագաղթի ճանապարհը՝ ուսումնական պատճառներով:

Սարգսյանը «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ որոշել է հունիսից սկսած մեկ տարի ուսումասիրել բիզնես կառավարում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ