![]()
Գյումրիի քաղաքապետարանի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված:
Կենտրոնական հըրապարակում և շենքի մոտ են նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները, այդ թվում՝ մարդիկ, որոնց հրահանգներով ու հորդորներով կանչել են հրապարակ:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ․ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
![]()