37 թիվն է, չեն թողնում մարդ հանգիստ կաշառք վերցնի. Եղոյանը՝ Գյումրու իրադարձությունների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին:

Նա սարկազմով նշել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արտահայտությունը, երբ վերջինս այս կամ այն իրադարձությունից դժգոհելիս նշել է՝ «հո 37 թիվը չէ՞»:

«37 թիվն է, չեն թողնում մարդ հանգիստ կաշառք վերցնի»,- գրել է Եղոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ