![]()
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իրավապահների ուղեկցությամբ դուրս են բերել Գյումրու քաղաքապետարանի շենքից:
Աշխատասենյակի և շենքի մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, նաև իրավապահներ:
«Ամեն ինչ նորմալ կլինի, թող նայեն ինչը որ պետք է, ոնց որ պետք է, դրանից հետո ամեն ինչ կերևա, ամեն ինչ կանենք»,- դուրս գալով ասել է Ղուկասյանը ու նույնը կրկնել մի քանի անգամ:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին ձայնագրություն:
![]()