Վարդանիկն ի սկզբանե գիտեր՝ երկար չի պաշտոնավարելու, դրա համար էլ մտածել է գռփի-չռփի, հետո ծակը մտնի. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին, նաև հրապարակված ձայնագրությանը:

«Կպի, Հենդո՛, դավայ… ըդոնց գլխուն… , ըդոնց բերանը…

Ըդոնցը ժողովուրդն է, մեզնից յուրաքանչյուրը:

Վարդանիկն ի սկզբանե գիտեր, որ ինքը երկար չի պաշտոնավարելու (հիշեք, թե ինչպես նորից մտավ քաղաքականություն, ինչպես ինքն էր ասում՝ մինչև իր դեմ նախաձեռնված վարույթը հանգիստ ապրում էր), դրա համար էլ մարդը մտածել ա գռփի-չռփի, մեկ ա վերջում գնալու ա էն ծակը մտնի, որտեղ իր տեղն է:

Ի դեպ, այս մեղադրանքների ապացուցման դեպքում սրա քաղաքական պատասխանատվությունը հավասարապես պետք է կրեն Վարդանիկին քաղաքապետ դարձրած, հետևաբար նրա արժեքները կրող բոլոր ուժերն ու անհատները՝ Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Գրիգորյանը»,- գրել է Հակոբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ