Վարդան Ղուկասյանը մանկապարտեզների տնօրեններին, աշխատակազմին հրահանգել է հավաքվել հրապարակում

Medianews-ի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրահանգել է համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների տնօրեններին, աշխատակազմին փակել մանկապարտեզները և գնալ քաղաքապետարան՝ իրեն աջակցելու։

Երեխաների ծնողները մեզ ահազանգել են, որ իրենց հորդորել են վերցնել երեխաներին։ Այս պահին մի շարք մանկապարտեզներ փակ են, իսկ աշխատակազմը, Ղուկասյանի հրահանգով, հավաքվում է քաղաքապետարանի մոտ, որտեղ իրականացվում են քննչական գործողություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ քաղաքապետ Ղուկասյանը, իսկ աշխատակիցները խոչընդոտում են իրավապահ մարմինների աշխատանքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ