Երևան — Փարիզ — Լյուքսեմբուրգ. ՀՀ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում:

Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպական միության կողմից կազմակերպվող «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

ՀՀ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես է Արարատ Միրզոյանը մեկնում Լյուքսեմբուրգ:

«Երևան — Փարիզ — Լյուքսեմբուրգ. connectivity in action!»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ