![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նկատելով.
«Արդար չէ, որ Կտրիճ Ներսիսյանը փաստացի զբաղվում է քաղաքականությամբ, բայց ոչ հրապարակայնորեն: Լավ կլինի` լրատվամիջոցները առաջարկեն, որ նա ասուլիս տա, պատասխանի հարցերին և ուղիղ եթերում ասի այն, ինչ ասում է պատրաստված հայտարարությունների միջոցով:
Քաղաքականությունը հրապարակային գործունեության ոլորտ է: Ազնիվ չէ զբաղվել քաղաքականությամբ, բայց թաքնվել սքեմի տակ, պատսպարվել Եկեղեցու հազարամյա հեղինակության ներքո:
Թող ուղիղ եթերով ասուլիս տա, դիմի հավատավոր ժողովրդին և լսի ժողովրդի հարցերը: Չէ՞ որ Քրիստոսը դուրս էր գալիս մարդկանց մեջ, քարոզում Աստծո խոսքը և պատասխանում անգամ փարիսեցիների խայթող հարցերին: Թող որ Կտրիճ Ներսիսյանը վարվի քրիստոնեաբար, անհնա՞ր բան է: Ի՞նչ ունի թաքցնելու»:
![]()