Ֆեստիվառները քարկոծում եք, բայց որ ձեր պալատական երգիչներն են ծաղկեցնում ձեր անբովանդակ հավաքները, դա ոչի՞նչ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժմանը:

«Մինչ Ռ. Քոչարյանն ու մերձևիստ Նարեկը իրար հերթ չտալով հայտարարում են, որ գաղափարակից են, բայց ընտրություններից հետո իրար միանալու կամ դաշինքով ընտրապայքարին մասնակցելու #ձև_չկա, նախկին ՀԷՑ-ականների շարքերը ինտենսիվ համալրում են Քոչարյանականները։ Վերջինս սրանով երեք հարց է լուծում`

1) իր աչքերն ու ականջներն է գործուղել ոխերիմ ընկերոջ ուրախ քինդերների ակումբ։ Ով իմանա…

2) քաղաքական, իրավական ու մասնագիտական առումով սնանկ գաստռալյոռներին մի քիչ կոմպետենտ դասղեկ ու դասարանի ավագ է պետք , այլապես դեռ չսկսած կիքսեր են, որ տալիս են։

3) ինքն էլ այս ընթացքում ֆինանս է տնտեսում։

Մինչ Նարեկենք իրենց էրեխեքով գնում են գյուղական համայնքներ ու սլայդներ են սարքում, թե ինչպես անցկացրին ամառային արձակուրդները, Վարդևանյանն Արամը, Թիվի 5-ի որոշ լրագրողները գործուղվել են նրանց դասղեկություն ու ավագություն անելու։

Ուղղակի երկու դիտարկում ունեմ, կիսվեմ ձեզ հետ՝

1) այդ ինչպես է ստացվում, որ ֆեստիվառները տարբեր համայնքներում այդքան քարկոծվում են այս քինդեր-սյուրպրիզների ու նրանց քաղաքական հայրերի կողմից, թե երկիր ենք կորցնում, դուք համերգներով եք զբաղված։ Բա որ ձեր պալատական երգիչներն են ծաղկեցնում ձեր բովանդակազուրկ հավաքները, դա ոչի՞նչ։ Երկիրը փրկվում է ձեր ձևո՞վ։

2) Եթե մեծ ցանկություն կա հավաքվելու, բոլորովին պարտադիր չէ անունը հանրահավաք դնել։ Վեր կացեք, քայլեք Երևանի փողոցներով։

Միայն մի մեքենա ունեցեք, մի թուղթ ու գրիչ, որ Վարդևանյանը հենց նոր, թարմ գրված, տաք-տաք ուղերձ կարդա բանտից։ Էստեղ կարևորը անունները չխառնելն է։

Հոգևորականներին էլ որպես մասսովկա մի օգտագործեք։ Արդեն վաղուց բոլորին ամեն բան հայտնի է` իմացել ենք, որ #մերձևիստները Քոչարյանի կողմից «արարված» դուստր-ձեռնարկություն են։ Դրա համար են դաշնակներն իրենց ձևով նրանց աջակցում։

Չէ, չէ, նրանք Քոչարյանի պատգամավորները չեն. Հայաստանը փրկող կտրիճներն են։

Ի դեպ, հանրահավաքին էլի հասել են Սասուն, մտել են Վան, մի քիչ ուշ է, վաղն էլ Մուշ ու Ալաշկերտ են մտնելու։

Բայց չմոռանաք վճարել»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ