![]()
Հոկտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոց 101/3 հասցեի մոտ բախվել են 41-ամյա Սերգեյ Մ.-ի վարած Toyota մակնիշի և 19-ամյա Վիլյամ Ե.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը երեխա է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակներին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են:
![]()