Մխիթարյանը և ևս 3 ֆուտբոլիստ կհեռանան «Ինտեր»-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին խաղացող և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ներկայիս ակումբից:

Այս մասին գրում է Calciomercato-ն:

Բացի Մխիթարյանից, ակումբից կհեռանան նաև Մատեո Դարմիանը, Ստեֆան դե Վրեյն ու Ֆրանչեսկո Աչերբին:

Իտալիայի փոխչեմպիոնը նրանց նոր պայմանագրեր չի առաջարկի։

«Ինտեր»-ի սեփականատերերը ցանկանում են կրճատել աշխատավարձի բյուջեն։ Մխիթարյանի, Դարմիանի, Դե Վրեյի և Աչերբիի պայմանագրերի ժամկետը լրանում է 2026 թվականի հուլիսի 1-ին:

Մխիթարյանն «Ինտերում» է 2022 թվականի ամառվանից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ