ՀՀ վարչապետը մասնակցել է ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասմանը տրված ճաշին. տեսանյութ

Վատիկանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեցլ է ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասմանը տրված ճաշին:

Այս մասին նա հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով տեսանյութ:

Հիշեցնենք՝ Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։

Արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ