Լուվրը հայտարարել է՝ փակվում է «բացառիկ պատճառներով», մշակույթի նախարարը հավելել՝ այն թալանվել է

Ֆրանսիայում գտնվող համաշխարհային հռչակ ունեցող Լուվրի թանգարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այն փակվում է «բացառիկ պատճառներով:

Պարզվում է՝ Լուվրը կողոպուտի է ենթարկվել։

Այս մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։

«Այսօր առավոտյան Լուվրի թանգարանի բացման ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել։ Թանգարանն այս պահին այցելուների համար փակ է։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները», — գրել է նախարարը:

«Le Parisen»-ը պնդում է, որ դիմակավորված հանցագործները թանգարան են մտել Սեն գետի կողմից, բեռնատար վերելակով բարձրացել են, կոտրել պատուհանները և մտել հավաքածու պարունակող սենյակ։

Զինված անձինք, նախնական տեղեկություններով, գողացել են Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից զարդեր՝ վզնոց, կրծքազարդ, թագ, այլ իրեր, ընդհանուր թվով՝ 9 հատ:

Կայսր Նապոլեոն III-ի կնոջ կոտրված թագը քիչ ուշ հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ կողոպուտից հետո, Հայտնում է Le Parisien-ը:

Ըստ թերթի՝ ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ անգին զարդերը գողացվել են 7 րոպեի ընթացքում։

Փարիզի դատախազությունը հայտարարել է քրեական գործի հարուցման և կազմակերպված գողության ու հանցավոր դավադրության հետաքննության մասին։

«Վնասն այժմ գնահատվում է, և քննչական գործողություններ են ընթանում», — հավելել է գրասենյակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ