Քաղաքականությամբ զբաղվելու իմ շարժառիթը եղել է Ղարաբաղյան կոնֆլիկտը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Չորրորդ Հանրապետություն» փոդքասթին, խոսել ներկա իրողությունների, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային, երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող թեմաների մասին:

Նա նշել է, որ քաղաքականության մեջ իր հայտնվելու և քաղաքականությամբ զբաղվելու պատճառն ի սկզբանե եղել է ղարաբաղյան կոնֆլիկտը:

«Ես չգիտեմ, եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի՞, թե՝ չէի զբաղվի։

Իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթը եղել է Ղարաբաղյան կոնֆլիկտը։

Եվ ընդհանրապես, մեր ամբողջ քաղաքական ինքնությունը կապված է եղել Ղարաբաղի հետ։

Այն, ինչ կատարվել է հետո, դա հեղափոխականի էվոլյուցիան է»,- նշել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ