![]()
Հոկտեմբերի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լ. Մադոյան փողոցի 199/1 տան բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել Գյումրու հրշեջ-փրկարարները, իրավապահներն ու պարեկները:
Տեղում փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Մարինե Պ.-ի դին:
Ըստ դատաբժշկի՝ Մարիա Պ.-ի մոտ ախտորոշել են «բիոլոգիական մահ, սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի», իսկ Շիրակի մարզի բնակիչ 68-ամյա Լուիզա Ո.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Սուր էկոգեն թունավորում շմոլ գազից աշտորոշմամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայի ծխատար խողովակի բացակայության և շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
![]()