Ժամանեցի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ ներկա գտնվելու սրբադասման արարողությանը. Փաշինյան

Վատիկանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես է ժամանել Սուրբ Պետրոսի հրապարակ:

«Ժամանեցի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ ներկա գտնվելու Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման արարողությանը»,- կից գրել է նա:

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում բազմահազար հավատացյալներ հետևում են պատմական իրադարձությանը՝ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման արարողությանը:

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է՝ հաստատում է հիշյալ անձանց սրբադասման կոնդակները:

Ըստ Վատիկանի լրատվամիջոցների՝ արարողությանը հետևում է մոտ 55 հազար մարդ:

Մալոյանը Հայոց ցեղասպանության նահատակ է, նա երանելի է հռչակվել 2001 թվականի հոկտեմբերի 7-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ