Էսքան փող ծախսես, բայց էլի խիարը թարս բուսնի. Ջուլհակյանը՝ «Մեր ձևով»-ի շարժման պաստառների տառասխալների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքին և դրա ընթացքում ներկայացված պաստառներին:

«Էսքան փող ծախսես, բայց էլի խիարը թարս բուսնի»,- գրել է Ջուլհակյանն ու հրապարակել լուսանկար, որում երևացող պաստառի վրա «Ազատություն քաղբանտարկյալներին» գրվածքը տառասխալներով է՝ «Ազատուտություն քաղբանտարկյալներին» տարբերակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ