![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքին, տեսանյութ հրապարակել և գրել.
«Աղքատություն ու բարեկեցություն խոստացողները նույնիսկ սեփական բիզնեսներում չեն կարողանում ապահովել արդարություն ու բարեկեցություն։ Սա է նրանց իսկական դիմակը՝ հերթական ձայնագող ընդդիմությունն է՝ առանց ծրագրի, կեղծ խոսքերով և հազարավոր դոլար արժեցող կոստյումներով ամբիոնից խոսողներով։
Ի դեպ, հաճելի էր ընդդիմության հանրահավաքին տեսնել նախկինների հետ «կապ չունեցող» Էդուարդ Շարմազանովին, Իշխան Սաղաթելյանին ու ՀՅԴ-ին, ինչպես նաև նախկին ուսխորհրդականներին, որոնք ժամանակին Տարոն Մարգարյանի համար էին կուրծք ծեծում, իսկ վերջին տարիներին՝ Ռոբերտ Քոչարյանի»։
![]()