![]()
Ուկրաինայի նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելուն պես ձեռնամուխ է եղել ապօրինի հարստացած պաշտոնյաներին պատժելու գործին։
Օրենքը, որից ուզում է օգտվել Զելենսկին, երկրի սահմանադրական դատարանում չարգելափակվելու դեպքում, նախատեսում է ապօրինի ձեռք բերված ակտիվների բռնագրավում։
Հայաստանում գանձագողության դեմ պայքարի մասին հայտարարվել է ավելի վաղ՝ հեղափոխության մակարդակով։
Եղան անգամ հատուկ գործողություններ բացահայտումների աղմկոտ ցուցադրությամբ, որոնցից մեկը մի շարք սկանդալային յուրացումներով մեղադրվող գեներալի մասնակցությամբ շուրջ մեկ տարի է գտնվում է բանտից հիվանդանոց, հիվանդանոցից բանտ ճանապարհին։ Ուկրաինայում մեղադրանք է առաջադրվել Պորոշենկոյին, Հայաստանում դատական պրոցեսում է երկրորդ նախագահը, իհարկե ապօրինի հարստացման հետագծով, բայց նախևառաջ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։
![]()
Եվ եթե հանկարծ պարզվի, որ ապօրինի հարստացումն ավելի անապացուցելի է, քան սահմանադրական կարգը տապալելը զոհերի և խեղված ճակատագրերի գնով, ապա հարկ կլինի հողին հանձնել հետխորհրդային տարածքում սոցիալական արդարությունը վերականգնող միակ հայկական նախադեպը, որի աչքալուսանքը, վստահ եմ, կնշեն Կիևում, Ռոշենի մենաշնորհային քաղցրավենիքով․․․
տեսանյութը՝ Rusarminfo
![]()