![]()
Ինչպես հայտնի է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:
Ինչպես «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, ռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը:
Պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելվ, որ խոստովանական ցուցմունք է տվել:
Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար:
![]()