![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում «Մի րոպե մի բան ասեմ» շարքից նոր տեսանյութ է հրապարակել:
«Ինչ դաս է մեզ տալիս մեզ մեր պատմությունը: Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի կրկնեք ինձ: Իսկ չկրկնելու համար մենք պետք է կարդանք, մենք պետք է սովորենք, մենք պետք է սերտենք մեր պատմությունը:
Եկեք, ի վերջո, խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունց, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը: Ինչ է ասում մեզ պատմական Հայաստանը։ Պատմական Հայաստանը մեզ ասում է Ձեր ունեցած պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, մի դարձրեք պատմական Հայաստանի մաս:
Եվ հետևաբար, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և Չորրորդ Հանրապետության գաղափարախոսությունը բխում են հայ ժողովրդի պատմությունից, պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»,- ասել է վարչապետը:
![]()