![]()
Այսօր Տաշիր Սամոյի համակիրները հանրահավաք են անելու ի պաշտպանություն ռուսաստանցի միլիարդատիրոջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, միլիարդատիրոջ հարազատները այս օրերին Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից փորձում են փողով ցուցարարներ հավաքագրել։
Ի դեպ, մեծ շեշտ է դրվել հենց Տաշիր համայնքի վրա, որտեղից բնակիչների մի մասին համոզելով, մի մասին կաշառելով փորձելու են տեղափոխել Երևան։ Հիմա ռուսաստանցի միլիարդատիրոջ հարազատները ավտոբուսներ են փնտրում հանրահավաքի համար Տաշիրի գյուղացիներին տեղափոխելու համար։
![]()