![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով համացանցում տարածվող ձայնագրությանը, որում խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը:
«Իսկ հիմա խնդրի մեկ այլ կողմի մասին։ Եթե որևէ մեկը իրապես Ամենայն Հայոց Կաթողիկոս է, նրա մի խոսքն արդեն պիտի բավարար լիներ տասնյակ հազարավոր քաղաքացիների մոբիլիզացնելու համար։ Իրապես Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նույնիսկ եթե որոշել է մտնել քաղաքական խարդավանքների դաշտ, կարիքը չպիտի ունենար հատ֊հատ, քահանա առ քահանա, դպիր առ դպիր, սարկավագ առ սարկավագ զանգել ասել` ընտանիքիդ հետ կգնաս ցույցի։ Երևի վերջում էլ ցուցակ է ներկայացրել, թե քանի հոգու է բերել ցույցի ու երևի գլուխը շոյել են դրա համար։
Այ սա է իսկական ամոթը, թե չէ առաջին անգամ չէ, որ Լուսավորչի գահին նստածը մտնում է քաղաքական խարդավանքների դաշտ։ Բայց իր արածը նույնիսկ տեղը֊տեղին քաղաքական խարդավանք էլ չէ, մանր ժուլիկություն է։ Այսինքն բացի ամեն ինչից, մենք գործ ունենք նաև փոքր, իր գահի չափն ու նշանակությունը չգիտակցող մարդու հետ»,- գրել է Եղոյանը։
![]()