![]()
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վազգեն Ավետիսյանը փաստաբան Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին։ Հաղորդման հիմքում փաստաբանի այն հայտարարությունն է, որ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարությունը սուտ է։
Հովհաննես Խուդոյանը սեպտեմբերի 30-ին գրառում էր արել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված Քննչական կոմիտեի ղեկավարի ասածների վերաբերյալ ու զուգահեռ տարել «Սրբազան պայքարի» քրեական գործի հետ։
«Քննչական կոմիտեի ղեկավարը երեկ լուրջ ու պատասխանատու դեմքով, ի թիվս այլնի, պնդում էր, որ սպանության գործով քաղաքական բան չկա, «բացի անուղղակի քաղաքական ազդեցությունից՝ ուղղակի քաղաքական միջամտության մասին տվյալներ այս պահին չունեմ»։ Բայց խնդիրն այլ է։
Նույն անձը երկու ամիս առաջ նույն դեմքով 18 արդարների գործով պնդում էր, որ պլանավորվել է մարդ գնդակահարել։ Իսկ հետո, երբ պարզվեց ու ապացուցվեց, որ «Հանրայինի» եթերից ուղղակի ստել է, նույնիսկ ներողություն չի խնդրել հանրությանը մոլորեցնելու համար։ Փաստի ուժով Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը»,- գրել էր Խուդոյանը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, թե պատրաստվում է դիմել Փաստաբանների պալատին, որպեսզի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի:
Փաստաբան Խուդոյանը էնքան տարրական գիտելիքներ չունի, որ մտածում է Փաստաբանական պալատը կարող է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի նկատմամբ կարգապահական հարուցի…: Սա է ընդդիմադիր փաստաբանների մասնագիտական որակները:
![]()