Ձերբակալվել են Մանկավարժականի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ

Հաստատում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ