Պարզ է՝ ինչու Եկեղեցին խոսեց ամենից, բայց չհերքեց քաղաքական պարտադրանքի առկայության մեղադրանքը. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով համացանցում տարածվող ձայնագրությանը, որում խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը:

Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:

«Հրապարակված ձայնագրության մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց անելու կաթողիկոսի հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն և ըստ խոսակցության կոնտեքստի՝ հանգեցնում է եկեղեցականին դժվար տեղ ծառայության նշանակման։

Հարգելի՛ իրավաբաններ, հիմա ասեք՝ սա չի՞ ընկնում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի տակ։

Հ.Գ. Այ հիմա պարզ է, թե ինչու Եկեղեցին խոսեց ամենից, բայց չհերքեց իր ներսում քաղաքական պարտադրանքի առկայության մեղադրանքը»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ