Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Արտյոմ Վազգենի Խաչատրյանն էր:

Արտյոմ Խաչատրյանը  մահացու վիրավորում է ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ զինվորը 20 օր հետո պետք է զորացրվեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ