Կասեցվել է «Զավիկի ղարս»-ի ևս երկու մասնաճյուղի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող «Զավիկի ղարս» հանրային սննդի կետերում։

565121607_1231149089049474_8088754221905233613_n.jpg (645 KB)

Ստուգման ընթացքում պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։

564604422_1231149272382789_7669428388391910079_n.jpg (884 KB)

Ի մասնավորի՝ «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

— սննդի կետը ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով,

— պատերը չեն պահվել նորոգ վիճակում,

— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանը, ինչպես նաև սառնարանների դարակաշարերը, գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

«Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

— սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, խողովակները և հոսանքալարերը քողարկված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերով

— հատակը չի գտնվել նորոգ վիճակում։

566959386_1231149422382774_2756434818800106460_n.jpg (1.22 MB)

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

561402835_1231149319049451_2362659527548798800_n.jpg (640 KB)

Հիշեցնենք՝ «Զավիկի ղարս»-ի Սարյան փողոցի վրա գործող մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցված է արտադրանքում հայտնաբերված մանրեաբանական անհամապատասխանությունների հիմքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ