Իրենց տները սե՞նց են սարքում, կհայտնվեն սև ցուցակում. Մկրտչյանին զայրացրել է մանկապարտեզի վատ հիմնանորոգումը

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«110 երեխա 15 ամիս սպասում է Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի բացմանը։

Հիմնանորոգումն արվել է թերություններով, աշխատանքը չի ընդունվել։ Շինարարին մինչև նոյեմբերի 1-ը ժամանակ եմ տվել թերությունները վերացնելու համար, այլապես ընկերությունը հայտնվելու է սև ցուցակում։

Ծնողներին խոստանում եմ՝ մանկապարտեզը սեղմ ժամկետում գործելու է»։

Տեսանյութում նա նկատողություն է տալիս. «315 մլն դրամ է ծախսվում էս մանկապարտեզի վրա, իրենք իրենց տները որ սաքրում են, սե՞նց են սաքրում, ոչ մի դեքպում, դե ուրեմն կհայտնվեն սև ցուցակում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ