Հայանիստում քարուքանդ եղած դպրոցի շենքին կփոխարինի նորը. նորակառույցը բացառիկ է. Չախոյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Հայանիստի դպրոցի շենքի լուսանկարը նախկինում և ներկայում:

Լուսանկարին կից Չախոյանը գրել է.

«Հայանիստում քարուքանդ եղած դպրոցի շենքին կփոխարինի նորը։

4-րդ կարգի վթարային շենքի փոխարեն երեխաները հնարավորություն կունենան նոր ու ընդարձակ դպրոցում սովորել։

Նորակառույց դպրոցը բացառիկ է, ունի նաև ձմեռային այգի, ամֆիթատրոն, ռոբոտաշինության ու արհեստական բանականության դասասենյակներ։

Բարով վայելեք»:

561256894_24832095119752617_855649880210244581_n.jpg (595 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ