![]()
Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են նրա փաստաբան գործընկերները:
Թե ո՞րն է Կոչուբաևին բերման ենթարկելու պատճառը, հայտնի չէ: Նկատենք, սակայն, որ նա այսօր սուր գրառում է արել՝ թիրախավորելով իրավապահ համայնքի ներկայացուցիչներին:
«Վիժվածքներ
Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը՝ ձեզ չների, և պատիժը քավեք սերունդներով։
Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք, էտ ձև էլ մնացիք։
Հ.Գ. Ու չհամարձակվեք ասեք՝ տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։
Հ.Գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։
Զորակցությունս Սրբազան հորը»,- գրել է նա:
![]()