![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանանց կոչ է անում պարբերաբար անցնել կրծքագեղձի հետազոտություն։
«Քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է, ընդհանրապես, ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ նախկին ընկալումը չկա, որ դա անբեկանելի դատավճիռ է»,- Կառավարության նիստում ասաց նա։
Նրա խոսքով՝ ցավոք, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը տարածված ձևերից մեկն է։
«Շատ կարևոր է, որ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, քաջալերենք մեր կանանց, որ հաճախակի անցնեն հետազոտությունները»,- ընդգծեց վարչապետը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()